Սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի. ՊՆ մամուլի քարտուղար
ԲլոգոսֆերաՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություն են տարածել, իբր Ադրբեջանը հայկական զինուժին պատկանող անօդաչու սարք է խփել: