«Բելառուսը երբեք ռուսական աշխարհի մաս չի լինի». Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել հարգել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Բելառուսը, այսպես կոչված ռուսական աշխարհի մաս երբեք չի լինի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Որոշ «խելացի» մարդիկ պնդում են, որ Բելառուսը ռուսական աշխարհի մասն է: Մոռացեք այդ մասին: Բելառուսը ինքնիշխան և անկախ պետություն է», - ասել է Լուկաշենկոն:
«Մենք կստիպենք յուրաքանչյուրին հարգել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, ով կարծում է, թե նման երկիր գոյություն չունի: Նախկինում չի եղել, իսկ հիմա կա, և դրա հետ պետք է հաշտվել», - նշել է նախագահը: