«Մենք Ռոյսին թիմում պահելու հնարավորություն ունենք». Վատցկե
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն համոզմունք է հայտնել, որ թիմը կկարողանա Մարկո Ռոյսին պահել ակումբում:
«Ինչպես նախկինում, հիմա էլ հավատում եմ, որ մենք Ռոյսին թիմում պահելու հնարավորություն ունենք: Ինչ վերաբերում է այն շշուկներին, որ Քևին Քափլին ձեռք ենք բերել որպես Ռոյսին փոխարինող, նման մեկնաբանութունները ինձ չեն հետաքրքրում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը:
Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»: