«Ադրբեջանցիները ոչնչացրել են սեփական անօդաչու սարքը». Արծրուն Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաՊաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը հայկական անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ: Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և մտացածին այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հերյուրանք էր համարել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու սարք է ոչնչացրել: