Կենտրոնական Ամերիկայի երկրները 1 մլրդ դոլար օգնություն կստանան ԱՄՆ-ից
ԱշխարհՄիացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Կենտրոնական Ամերիկայի երկրների աղքատներին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Գվատեմալայի նախագահ Օտո Պերեսին:
Այդ սուբսիդիաներն ԱՄՆ-ին կօգնեն զսպել իր հարավային հարևանների կողմից ներգաղթյալների հոսքի մի մասը:
Նշվում է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ են ժամանել տասնյակ հազարավոր ներգաղթյալներ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից, այդ թվում՝ առնվազն 60 հազար երեխա, որոնք Նահանգներ են ժամանել առանց ծնողների:
Սուբսիդիաների պլանների մասին տեղեկությունը հաստատել է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականի օգնականը, ով չի ցանկացել նշել իր անունը: