Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խոշոր զորավարժություններ. Բորդյուժա
Հայաստան2015թ. Աշնանը Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խաղաղապահական ուժերի խոշոր զորավարժություններ: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
«Սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի շատ խոշոր զորավարժություններ»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ նախատեսվում է անցկացնել նաև արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ:
ՀԱՊԿ-ի կազմում ներառված է 6 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան: Կազմակերպությունը հիմնվել է 1992թ. 10 երկրի կողմից, ավելի ուշ Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դադարեցրել են իրենց անդամակցությունը: