«Այդար» գումարտակի մարտիկները գրոհել են Ուկրաինայի ՊՆ շենքը
ԱշխարհԿիևում «Այդար» գումարտակի մարտիկները փորձել են գրոհել Ուկրաինայի պաշտպանության նախարարության անցակետը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հաղորդվում է` նրանց հաջողվել է կոտրել մուտքի դուռը: Մարտիկները փակել են Վոզդուխոֆլոտսկու պողոտայով տրանսպորտի շարժը:
Գերատեսչության տարածքի կենտրոնական մուտքի դիմաց տեղադրվել են ավտոմեքենաների անվադողեր, սակայն դրանք դեռ չեն այրել:
«Այդարի» մոտ 50 ուժային պիկետ է անում Ուկրաինայի պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել ստորաբաժանումը: