Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը փետրվարին կամուսնանան Բահամներում
ԱյլՀոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը կամուսնանան փետրվարի առաջին հանգստյան օրերին՝ Բահամներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The New York Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Հարսանիքը տեղի կունենա «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի սեփական կղզում՝ զույգի 50 հրավիրված ընկերների ու ազգականների ներկայությամբ:
Ինչպես գրում է հրատարակությունը, ամուսնության արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-8-ին, քանի որ հենց այդ օրերին է երկու դերասաններին հաջողվել իրենց հագեցած գրաֆիկում կազմակերպել հանգստյան օրեր: Միջոցառմանը ներկա կլինեն Դեփի առաջին ամուսնությունից ծնված երեխաները: Հարսը կհագնի դիզայներ Ստելլա Մաքքարթնիի կարած զգեստը: Հյուրերի մի մասին փեսան կտեղավորի իր Vajoliroja զբոսանավի վրա:
51-ամյա Դեփը և 28-ամյա Հերդը նշանված էին շուրջ մեկ տարի: Նրանք ծանոթացել են 2012 թվականին «Ռոմով օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Նախորդ սիրացյալից՝ Վանեսա Պարադիից, Ջոնի Դեփը բաժանվել է 2012 թվականի հունիսին՝ 14 տարվա համատեղ կյանքից հետո: Այն ժամանակ հաղորդվեց, որ Դեփը Պարադիից գնաց Էմբեր Հերդի մոտ, հետագայում տեղեկատվությունը հաստատվեց:
Ջոնին և Էմբերը միասին ապրում են արդեն շուրջ երկու տարի: Վանեսա Պարադին և Ջոնի Դեփը պաշտոնական ամուսիններ չեն եղել և քանիցս ասել են, որ չեն շտապում գրանցել իրենց հարաբերությունները: Իրենց սիրավեպի ընթացքում դերասաններն ունեցել են երկու երեխա՝ դուստրը՝ Լիլի-Ռոուզը և որդին՝ Ջեկը: Վենեսան առաջինն էր, որին Ջոնին հայտնել է առաջիկա հարսանիքի մասին: