ԵԽԽՎ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանում կարող է վերադառնալ մահապատիժը
ԱշխարհՌուսաստանում կարող է չեղյալ հայտարարվել մահապատժի նկատմամբ մորատորիումը Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդել է govoritmoskva.ru-ն` վկայակոչելով Պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևին:
«Այսօրվա դրությամբ օրակարգում այդ հարցը չկա: Ռուսաստանը իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդում կասեցնում է մեկ տարով: Դուրս գալու մասին դեռ խոսք չկա: Դուրս գալու մասին խոսք կարող է լինել միայն 2016թ. հունվարին այն դեպքում, եթե Խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մեկը վիճարկի Ռուսաստանի լիազորությունները, և վեհաժողովը դրան կողմ քվեարկի»,- ասել է Լեբեդևը:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ից դուրս գալը նշանակում է, որ Ռուսաստանը մահապատժի առնչությամբ ազատ է լինելու եվրոպական որոշումներից:
«Այդ դեպքում Պետդուման կամ նախագահը ի վիճակի են չեղյալ հայտարարել գործող մորատորիումը, ու մենք հնարավորություն ունենք վերադարձնել «մահապատիժ» հասկացությունը մեր իրավական դաշտ»,- հայտարարել է Լեբեդևը: