ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ռուսաստանի հայ գործարարները Տավուշի սահմանամերձ համայնքներում տրիկոտաժի արտադրություն կսկսեն

Հայաստան

Առաջիկա օրերին Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ, ովքեր ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեություն սկսել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս մասին Տավուշի մարզի Չորաթան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների խմբում էր: Արձագանքելով Չորաթան համայնքի բնակիչների բողոքներին, որ իրենց հողատարածքները գտնվում են անմիջապես ադրբեջանական կողմի կրակի տակ, ինչն իրենց թույլ չի տալիս մշակել հողերը՝ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հիմա քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին փոխհատուցել նաև այն եկամուտը, որից ադրբեջանական կրակահերթի հետևանքով նրանք զրկվում են: «Հիմա մենք քննարկում ենք այդ հարցը: Ես ևս մեկ շատ կարևոր տեղեկություն եմ ցանկանում փոխանցել: Առաջիկայում Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ: Նրանք ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործունեություն սկսել: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ մենք սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումն ազատել ենք հարկերից: Նախատեսվում է տրիկոտաժի արտադրություն սկսել, ինչի շնորհիվ կստեղծվի 500 աշխատատեղ, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչները, բացի գյուղատնտեսական աշխատանքներից, կկարողանան զբաղվել նաև այլ գործով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Բնակիչներին մտահոգում էր նաև այն հարցը, որ իրենք չեն կարողանում իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Մասնավորապես մարզում չկա կաթի մթերման կետ, ինչը դժվարություններ է ստեղծում՝ կապված իրացման հետ: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ գործարարների հետ կքննարկեն նաև մարզում կաթի մթերման կետ ստեղծելու հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծեց, որ կառավարության հետ կքննարկի համայնքի բնակիչների բարձրացրած հարցերը և համատեղ ջանքերով կփորձեն լուծել առկա խնդիրները: «Մենք բոլորս՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, ունենք մեկ խնդիր: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ համայնքում ապրող գյուղացին իրեն ապահով զգա: Դուք հերոս ժողովուրդ եք, և մենք հպարտանում ենք ձեզանով ու պարտավոր ենք անել այնպես, որ դուք ձեզ ձեր հողում ապահով զգաք, պետք է պայմաններ ստեղծենք ձեր խաղաղ ու ապահով արարման համար: Մենք ամեն անգամ, երբ գալիս ենք սահմանամերձ համայնք, մտածում ենք գնանք մարդկանց ոգեշնչենք, սակայն ստացվում է այնպես, որ դուք եք մեզ ոգեշնչում: Մեզ համար շատ կարևոր է, որ դուք պահեք ձեր հաղթական ոգին, և մեր բոլորիս խնդիրն է լինել սահմանամերձ համայնքի բնակիչների կողքին»,- նշեց Շարմազանովը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանին պարգևատրել է անվանական ժամացույցով: Պարգևը համայնքի ղեկավարին հանձնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների թվում էին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը և անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Պատգամավորները զրուցեցին համայնքի բնակիչների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին, հետաքրքրվեցին վերջերս ընդունված սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության ծավալումը հարկերից ազատելու, ինչպես նաև կոմունալ վճարները 50 տոկոսով փոխհատուցելու մասին օրենքի նախագծերի արդյունքներից: Պատգամավորները պատասխանեցին բնակիչների բոլոր հարցերին, լսեցին նրանց բողոքները՝ խոստանալով կառավարության հետ քննարկել և լուծում տալ դրանց: Պատգամավորներն այցելեցին նաև օրերս հակառակորդի գնդակից զոհված, նույն համայնքի բնակիչ Արման Ուդումյանի տուն, ինչպես նաև եղան մարտական դիրքերում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված