«Բորուսիան» կրկին չկարողացավ հաղթել
ՍպորտԳերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը Դորտմունդի «Բորոսիան» ոչ ոքիով մեկնարկեց:
Բունդեսլիգայի 18-րդ տուրում դորտմունդցիները հյուրընկալվեցին Lևերկուզենի «Բայերին»: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպման մեկնարկային րոպեներից չմասնակցեց՝ խաղադաշտ դուրս գալով 62-րդ րոպեին:
Արդյունքում՝ Կլոպի թիմը 16 միավորով հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղում: