Մինսկը Դոնբասում իրավիճակի կարգավորման առաջարկ է ներկայացրել Կիևին
ԱշխարհԲելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը կոնտակտային խմբի բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային առաջարկ է ներկայացրել Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Газета.Ru-ն` հղում անելով դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Մենք տեսլական ունենք, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը տվյալ տարածաշրջանում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրանքով էր դիմել, որի համաձայն մեր առաջարկները ներկայացվել են Լեոնիդ Դանիլովիչ Կուչմային, ով կոնտակտային խմբի բանակցություններում Ուկրաինայի գլխավոր ներկայացուցիչն է», - հայտնել է նախարարը` Կուչմայի հետ հանդիպումից հետո: