Հայաստանում հացահատիկի արտադրությունն ավելացել է 7.6 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է հացահատիկի և գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի արտադրությունները: 2014 թվականի ընթացքում հանրապետությունում արտադրվել է 5 մլն 905 հազար 586 ցենտներ հացահատիկ և հատիկընդեղեն, որը 7.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, հացահատիկի արտադրության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրի մա րզում, որտեղ մեկ տարում հացահատիկային արտադրությունն ավելացել է 34.8 տոկոսով: Իսկ Շիրակի մարզում, որը հացահատիկ և հատիկընդեղեն արտադրող հիմնական տարածաշրջաններից է, գրանցվել է արտադրության 7.1 տոկոսի նվազում, ինչը 2014 թվականի գարնանային կարկտահարության հետևանք էր: Հացահատիկի ցանքատարածությունները նախորդ տարի ավելացել են 5.8 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014թ. կարտոֆիլի արտադրությունը Հայաստանում ավելացել է 11 տոկոսով, իսկ ընդհանուր բանջարեղենների արտադրությունը՝ 9 տոկոսով: Միևնույն ժամանակ, կարտոֆիլի ցանքատարաությունները հանրապետությունում ավելացել են 2.8, իսկ բանջարեղենի ցանքատարածությունները՝ 4 տոկոսով:
Հայաստանում 2014 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 993.4մլրդ դրամ: Ընդ որում, բուսաբուծության համախառն արտադրանքը 605 մլրդ 733 մլն դրամ է, անասնապահությանը՝ 387 մլրդ 636.5 մլն դրամ: Գյուղատնտեսական արտադրանքի ամենամեծ ծավալները 2014 թվականին ապահովել են Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերը: