«Նորմանդական քառյակը» հեռախոսով կքննարկի մինսկյան պայմանավորվածությունները. Օլանդ
Աշխարհ«Նորմանդական քառյակի» առաջնորդները հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն մինսկյան պայմանավորվածությունները, իսկ մի քանի շաբաթ անց հնարավորություն կունենան հանդիպել դեմ առ դեմ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք մտածեցինք, որ եթե կրակի դադարեցումն իրականացվի համապատասխան պլանով, այսինքն՝ կիրակի ժամը 00:00-ից, ապա հաջորդ շաբաթ անհրաժեշտ կլինի գոնե հեռախոսային կոնֆերանս անցկացնել»,- ասել է Օլանդը:
«Մենք մտածեցինք, որ եթե հրադադարն իրականացվի, ինչպես նախատեսվում է, կիրակի օրը, ժամը 00.00-ից, ապա հաջորդ շաբաթ անհրաժեշտ կլինի անցկացնել գոնե հեռախոսային կոնֆերանս չորս մասնակիցների միջև՝ հասկանալու համար, որ այն, ինչը ծրագրված էր, իրականացվում էր»,- ասել է Օլանդը` ԵՄ-ի գագաթաժողովից հետո: