Ո՞ւմ եք ընտրելու թիվ 9 ընտրատարածքում. հարցում
ՀասարակությունԼուրեր.com կայքն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացնում՝ «Երևանի թիվ 9 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Նշենք, որ այդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն համայնքն, առաջադրվել են Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Արամի Զուրաբյանը (ՀԱԿ), Արտաշես Գեղամյանի նախկին զինակից, «Ազգային միաբանության» անդամ, հետագայում ԲՀԿ-ական դարձած Նապոլեոն Սուրեին Ազիզյանը (ԲՀԿ), ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Կարապետի Հակոբյան («Ժառանգություն») և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Ալֆրեդի Սադոյանը (ՀՀԿ):
Քվեարկությունն ընթանում է Լուրեր.com կայքի գլխավոր էջի մեջտեղի աջ մասում զետեղված «Հարցում» հատվածում: