Դուբայում` աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ԱշխարհՄիացյալ Արաբական Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայում աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի երկնաքերերից մեկում` 79 հարկանի Torch շենքում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է BBC բրիտանական գործակալությունը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` հրդեհը բռնկվել է երկնաքերի 50-րդ հարկում, սակայն ուժեղ քամու հետևանքով տարածվել է ավելի քան 330 մետր հեռավորության վրա:
Հրդեհի պատճառներն անհայտ են: Դեպքի վայրում աշխատող ոստիկանները նշել են, որ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել:
Երկնաքերից տարհանվել են հազարավոր մարդիկ:
336 մետրանոց շենքը շահագործման է հանձնվել 4 տարի առաջ: