Մեսսին վերջին տասը 11 մետրանոց հարվածներից հինգը չի իրացրել (տեսանյութ)
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» (2:1) դեմ արտագնա հանդիպմանը 94-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ չի կարողացել իրացնել:
Արգենտինացու հարվածը ետ է մղել Ջո Հարտը, որից հետո ֆուտբոլիստը փորձել է գնդակը դարպասն ուղարկել գլխով, սակայն ապարդյուն:
Ինչպես տեղեկացնում է Infostrada-ն, արգենտինացին դիպուկ չի իրացրել վերջին 10 իրացրած 11 մետրանոց հարվածներից 5-ը (Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» կազմում): Կատալոնացիների կազմում հարձակվողը յոթ 11 մետրանոցից չի իրացրել 4-ը: