Ուկրաինայի աշխարհազորը հայտնել է Լուգանսկի շրջանի արևմուտքում մարտերի մասին
ԱշխարհԻնքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորի շտաբից հաղորդել են, որ Լուգանսկի շրջանի արևմուտքում շարունակվում են աշխարհազորայինների և ուկրաինական բանակի միջև բախումները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
ԼԺՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ուժայիններն աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ հարվածել են նռնականետերից:
«Ազգային գվարդիան հանկարծակի հարվածել է մեր դիրքերի վրա ականանետերից և հարձակման է անցել այսպես կոչված «համարային» անցակետերից, որտեղ կենտրոնացած են զգալի ուժեր»,- հայտնել են ինքնահռչակ ԼԺՀ-ի շտաբից:
Աշխարհազորայինների խոսքով՝ իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի միավոր զրահապատ տեխնիկա և ուժայիններին հետ շպրտել սահմանագծից այն կողմ:
ԼԺՀ-ի շտաբում հավելել են, որ ուժայինների շրջանում կան զոհեր, զոհերի թիվը չի հստակեցվում: