Թուրքիան դատապարտված օտարերկրացիների թվով առաջատարն է Վրաստանում
ԱՐԽԻՎՎրաստանի ազատազրկման վայրերում պատիժ է կրում 187 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Թուրքիայի 76 քաղաքացի: Ինչպես հայտնել է հանրապետության պրոբացիայի նախարարությունը, այդ ցուցակի երկրորդ տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 41, երրորդում՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ 39, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանում կա ընդամենը 10 հազար կալանավոր:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ փետրվարի 26-ին Պրահայում ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական բանակցություններում կարծարծվի Վրաստանի այն քաղաքացիների հարցը, որոնք պատիժ են կրում Ռուսաստանում և հիշեցրել է, որ Վրաստանն արդեն ազատ է արձակել մի քանի ռուսաստանցու: