«Ժողովուրդ». Պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին ԲՀԿ-ն
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին: Եվ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը:
«Ժողովուրդ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե որ պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին կուսակցությունը. հիմնականում գործել է ուժային ահաբեկչության մեթոդը:
Առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր:
Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել էր, թե «անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը»:
Սակայն իրականում շան գլուխը մեկ այլ տեղ է թաղված, և պատգամավորը ստիպված է եղել դուրս գալ խմբակցությունից միանգամայն այլ պատճառներով: Բանն այն է, որ Արագած Ախոյանն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Եվ այսպես, արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականն ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ լուրջ տարաձայնություններ ունի:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: