ԱՄՆ-ում համացանցի համար նորմատիվներ են ընդունել ցանցային չեզոքության շրջանակներում
ԱշխարհԱՄՆ-ի հաղորդակցուղիների համերկրային հանձնաժողովը (FCC) հավանություն է տվել համացանցի կարգավորման կանոններին այսպես կոչված ցանցային չեզոքության շրջանակներում, որը հավասար հնարավորություններ է ենթադրում թրաֆիկի տարբեր տեսակների համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ցանցային չեզոքության օրենսգիրք մշակելու առաջարկությամբ անցյալ տարվա նոյեմբերին հանդես էր եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ընդունված նորմատիվների համաձայն՝ FCC-ն լայնաշերտ համացանցը կդիտի որպես հեռահաղորդակցական ծառայություն, ինչը գործակալությանը հնարավորություն է ընձեռում այն կարգավորելու որպես հանրային օգտագործման ձեռնարկություն և ընկերություններից պահանջելու այդ բնագավառում ծառայություններ մատուցել միասնական սակագներով: Նոր կանոնների լույսով մատակարարները նաև չեն կարող արգելափակել սպասարկյալների մուտքը լեգալ կոնտենտ, մեծացնել կամ փոքրացնել թրաֆիկի արագությունը կամ նախապատվություն տալ որոշ կայքերի:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նոր կանոնները միանշանակ արձագանք չեն հարուցել ամերիկյան հասարակության մեջ: ԱՄՆ-ի Առևտրական պալատը հայտարարել է, որ գերատեսչության նախաձեռնությունը կվնասի ինդուստրիայի զարգացմանը և բազաթիվ ու թանկարժեք դատավեճերի պատճառ կդառնա: