Նեմցովի սպանության ականատեսները վկայություն են տվել
ԱշխարհՌուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ականատեսները սկսել են ցուցմունք տալ: Այդ մասին հաղորդվում է ՌԴ քննչական կոմիտեի կայքում, փախանցում է ՏԱՍՍ-ը:
«Հարցաքննվել են կատարվածի ականատեսներն ու վկաները, բացառությամբ Նեմցովի ուղեկցորդուհու: Կան նաև այլ ականատեսներ, ովքեր նույնպես տալիս են անհրաժեշտ ցուցմունքներ: Այն, որ հանցագործությունը մանրամասնորեն նախապատրաստվել էր, որևէ կասկած չի հարուցում, ինչպես նաև սպանության վայրի ընտրության հարցը»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: