Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է...
ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Մարդասիրական օգնությ...
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ից ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ կարգի՝ այդ ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թ. փետրվարի 10-ը։ Սակայն մինչ այսօր քաղաքացիա...
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։ Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։ «Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական ...
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ՝ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կա...