ТВЦ–ն հրապարակել է Բորիս Նեմցովի սպանության տեսագրությունը
ՌուսաստանՌուսական ТВЦ հեռուստաալիքը հրապարակել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահն արձանագրած տեսագրությունը, որն արվել է մոտակայքում եղած տեսախցիկի կողմից։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, փետրվարի 27-ի գիշերը՝ 23.30–ի սահմաններում, Մոսկվայի կենտրոնում սպանել են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։ 55-ամյա ընդդիմադիր գործչի վրա չորս գնդակ են արձակել, ինչի հետևանքով Նեմցովը տեղում մահացել է։ Մարդասպանը փախուստի է դիմել սպիտակ ավտոմեքենայով։