Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց 

Շարունակելու ենք հետևողական ջանքերը` ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում. ԱԳ նախարար

Հասարակություն

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Հայաստանի դիվանագետի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն և ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մեր մասնակցությունը բերել մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

Ընդունված է ասել, որ դիվանագիտական գործունեության արդյունավետությունը հնարավոր է ապահովել նպատակների և միջոցների ճիշտ համադրության պարագայում: Մեր դիվանագիտության առջև անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ' նպաստել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր և աջակցություն:

Այս կարճ ժամանակահատվածում ամրապնդվել են միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը, ընդլայնվել և խորացել են երկկողմ և բազմակողմ դիվանագիտական կապերը, էապես մեծացել է միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը, ամրապնդվել է մեր արտաքին անվտանգության բաղադրիչը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները առավել լսելի և ընկալելի են դարձել միջազգային հարթակներում, բարձրացել է Հայաստանի և արտերկրում գտնվող նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետությունը, ավելացել է տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվը:

Այսօր Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 160-ից ավելի երկրների հետ, ստորագրել է շուրջ 2 հազար միջազգային պայմանագիր և համաձայնագիր, 65 դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել արտերկրում և միջազգային կազմակերպություններում:

Այս ամենին, անշուշտ, իրենց կարևոր նպաստն են բերել հայ դիվանագետները' արհեստավարժ և, որ ամենակարևորն է' հայրենանվեր աշխատանքով: Այս տարիների ընթացքում կայացել և ամրապնդվել է մեր դիվանագիտական ծառայության համակարգը, որը զգալի նոր շունչ է ստացել արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից ի վեր:

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման առումով կարևոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության աշխատանքների առանձնահատկությունների համաձայն նախագծված արտաքին գործերի նախարարության նոր վարչական համալիրի կառուցումը, որը, համոզված եմ, կնպաստի դիվանագիտական ծառայության և մեր աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է կատարված աշխատանքի գնահատականի, այլ նաև դրա արդյունավետության ակնկալիքների առումով: Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերը և նրա կողմից տրված հանձնարարականները պարտավորեցնում են մեր դիվանագիտությանը ներդնել ողջ ներուժը՝ ի նպաստ մեր ժողովրդի անվտանգության և բարեկեցիկ ապագայի կերտման:

Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք շարունակելու ենք հետևողական ջանքերը՝ սերտացնելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի, խորացնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, ասիական, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ, ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ընդարձակելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը:

Մեր դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է պահելու տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը:

Սիրելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ' մեր մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ:

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, որոնք ինչպես արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում Հայաստանի ներկայացուցչությունններում իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին և մեր կողքին են:

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են:

Շնորհավո՛ր, հարգելի գործընկերներ։

Ի գո՛րծ՝ դեպի նորանոր ձեռքբերումներ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
Ամենադիտված