Փարիզի Չինական թանգարանից գողացել են արվեստի տասնյակ ստեղծագործություններ
Գիտություն և ՄշակույթՓարիզի հարավի Ֆոնտենբլոյի դղյակի Չինական թանգարանից հափշտակել են արվեստի առնվազն 15 ստեղծագործություններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Ինչպես հայտնել Է երկրի մշակույթի նախարարը, անհայտ անձինք մարտի 1-ի վաղ առավոտյան ներխուժել են պալատ և յոթ րոպե հետո հեռացել այնտեղից՝ հետները տանելով արվեստի մի քանի ստեղծագործություններ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պալատի մամուլի քարտուղարը հայտարարել Է, որ չգիտե նույնիսկ գողացվածի մոտավոր արժեքը, և հափշտակված իրերը համարել Է «անգին»: Այդ իրերը 1863 թվականին թանգարանին Է նվիրաբերել Եվգենյա կայսրուհին՝ Նապոլեոն III կայսեր կինը:
Սկսվել Է հատաքննություն: Ենթադրյալ կասկածյալների մասին տեղեկատվություն առայժմ չկա: