Սկսվել է ԵԽԽՎ համազեկուցողների այցն Ադրբեջան
ՏարածաշրջանԵվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով Մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին և Պեդրո Ագրամունտը ժամանել են Ադրբեջան' այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն' հղում կատարելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այցի ընթացքում, որը պետք է տևի մինչև մարտի 4-ը, ԵԽԽՎ համազեկուցողները պետք է հանդիպումներ ունենան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, քաղաքացիական հասարակության անդամների հետ: ԵԽ Բաքվի գրասենյակի միջնորդությամբ համազեկուցողները կհանդիպեն նաև Ադրբեջանի խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունների անդամների հետ:
Միջազգային և Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' այդ երկրում մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից 23-ը ճանաչվել են որպես խղճի բանտարկյալներ: