ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է. Արծրուն Հովհաննիսյան
ՏարածաշրջանՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է. փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք, և խախտումների քանակը Ադրբեջանի կողմից կրկնապատկվել է: Դժվարությամբ կայունացված իրավիճակն Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը: Սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների: Ադրբեջանի սեփական բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական կոծկումն այլևս անօգուտ է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: