Հայ զինծառայողները Չինաստանում կմասնակցեն հնգամսյա մասնագիտացված դասընթացների
ՀասարակությունՀՀ ԶՈւ զինծառայողները մարտի 2-ից կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում' ՉԺՀ ազգային պաշտպանության ակադեմիայում և պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող հնգամսյա մասնագիտացված դասընթացներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: