Երբ մայրերն ու դուստրերը պոդիումի վրա են. Dolce & Gabbana-ի նոր հավաքածուի ցուցադրությունը (լուսանկարներ)
ԱյլՄիլանում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակում Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան ներկայացրել են մայրերին գովերգող հագուստի նոր հավաքածուն: Ցուցադրության ընթացքում մոդելները պոդիում են բարձրացել փոքր երեխաների հետ:
Dolce & Gabbana-ի նոր հավաքածուն, որի նմուշները կարված են անցած դարի 50-ական և 60-ական թվականներին հատուկ ռոմանտիկ ոճով, ստացել է Viva la Mamma անվանումը: Այն նախատեսված է աշուն/ձմեռ-2015 սեզոնի համար: