Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Սպորտ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ճանաչվել է Անգլիայի Պրրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Փետրվարին 22-ամյա ֆուտբոլիստը հեղինակել է 2 գոլ, իսկ իր թիմը երկու հաղթանակ է տարել և մեկ հանդիպում էլ ավարտել ոչ ոքի:
Ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում:
Նշենք, որ բրազիլացի կիսապաշտպանը նախորդ ամիս երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020թ-ը: