Կանադան ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
ԱշխարհԿանադան կարող է կիրառել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե այն շարունակի խախտել հրադադարի ռեժիմն Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնը իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ հանդիպումից հետո, փոխանցում է korrespondent.net-ը:
Նիքոլսոնը հիշեցրել է, որ Կանադան արդեն սահմանել է խիստ պատժամիջոցներ, և վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է առանց երկմտելու կատարել հաջորդ քայլը, եթե անհրաժեշտ լինի:
Նախարարը կարծում է, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում աճող բռնության համար` Մինսկում փետրվարի 12-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո:
Նիքոլսոնը հավելել է, որ Ուկրաինայի «ողբերգությունը» նախագահ Պուտինի սադրանքի ուղղակի արդյունքն է: