«Կիևը խոստացել է ավարտել ծանր սպառազինության հետքաշումը Դոնբասում մինչև մարտի 7-ը». Պուշիլին
ԱշխարհԿիևը խոստացել է ավարտել ծանր զինտեխնիկայի դուրսբերման գործընթացը կողմերի սահմանազատման գծից Դոնբասում մինչև մարտի 7-ը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալության թղթակցին հեռախոսով հայտնել է շփման խմբում ԴԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:
Նրա խոսքով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի արդյունքները «զուսպ լավատեսություն են ներշնչում»:
«Որոշ կետեր հաջողվել է համաձայնեցնել: Գլխավոր արդյունքը ուկրաինական կողմի հաստատումն էր` մինչև մարտի 7-ը զինտեխնիկայի դուսրբերման հարցով: Նրանք խոստացել են տեղավորվել այդ ժամկետներում», - ասել է Պուշիլինը:
Ռազմագերիների փոխանակումը, նրա խոսքով, «կքննարկվի շփման խմբի հաջորդ հանդիպման ընթացքում առաջիկա օրերին»: