Արտարժույթներն էժանացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 3-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 478.57 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով և կազմել 534.56 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 7.7 դրամ։ Բրիտանական ֆունտի փ ոխարժեքը նվազել է 2.4 դրամով և կազմել 735.51 դրամ: Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 3-ին կազմել է 18 հազար 655.99 դրամ, արծաթի գինը՝ 255.88 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 232.86 դրամ: