«Ժողովուրդ». Մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա: Ավելին՝ պարզվում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, և յուրաքանչյուրն իր առջև դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում:
Այս մոտեցման նպատակն այն է, որ մինչև նախագծի վերջնական տեքստի պատրաստ լինելը փաստացի ոչ ոք ամբողջական տեղեկություն չունենա, թե ինչպիսի սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և փոփոխությունների նախագիծը միաժամանակ կհաստատվեն և կհրապարակվեն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում