Հունաստանն ավելի քան 200 մլն եվրո կհատկացնի ճգնաժամից տուժած քաղաքացիների աջակցությանը
ԱշխարհՀունական կառավարությունն ավելի քան 200 մլն եվրո կհատկացնի ծանր տնտեսական իրավիճակում հայտնված քաղաքացիների աջակցությանը: Դա նախատեսված է երեքշաբթի երեկոյան խորհրդարան մտցված նախարարների նոր կաբինետի առաջին օրինածով, որն ուղղված է երկրում «մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարին», որն առաջ էր եկել կոշտ տնտեսական միջոցառումների հետևանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Գոտիների ձգման» քաղաքականությունը հանգեցրել է երկրի ՀՆԱ-ի ¼-ով կրճատման, հարյուրավոր խանութների, փոքր ու միջին ձեռնարկությունների փակման, գործազուրկների թիվը հասել է 1,5 միլիոնի:
Տվյալ օրինագծի նախագիծն ուղղված է մարդասիրական ճգնաժամի վերացմանը միջոցառումների օգնությամբ, որոնք կապահովեն կարիքավորների հասանելիությունն առաջին անհրաժեշտության ապրանքներին ու ծառայություններին: