Ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդես
Գիտություն և ՄշակույթՀայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ):
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 15-ը: Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված ստեղծագորությունները կնվիրաբերվեն նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: