Նուբարաշենի կրակոցների գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին
ԻրավունքՆուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին: «Հիմա դեպքի վայրում է քննչական խումբը: Զոհվածների ինքնությունը պարզվում է: Ավելի մանրամասն տեղեկատվություն մենք ավելի ուշ կտրամադրենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Գործակալության հետ հեռախոսազրույցում Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում տեղի ունեցած կրակողների արդյունքում բժշկական կենտրոն տեղափոխված երկու տուժածները մահացել են: Տեղեկությունների համաձայն` միջադեպի հետևանքով սպանվել է երեք մարդ, մեկըˋ տեղում: