ՆԱՏՕ-ի վեց նավ զինավարժությունների համար Սև ծով է մտել
ԱշխարհՆԱՏՕ-ի SNMCMG2 խմբի նավերը Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ՌԾՈՒ-ի հետ զինավարժությունների մասնակցելու նպատակով Սև ծով են մտել, ասվում է դաշինքի ռազմա-ծովային հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Այդ զորավարժությունները կներառեն հակաօդային և հականավային սիմուլյացիոն վարժություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ ներկա պահին խմբի ֆլագմանն ամերիկյան ՌԾՈՒ-ի Vicksburg-ն է, խմբում ներառված են նաև կանադական HMCS Fredericton, թուրքական TCG Turgutreis, գերմանական ВМС FGS Spessart, ռումինական ROS Regina Maria և իտալական ITS Aliseo ռազմական նավերը:
«Վարժություններն ու զինավարժություները, որոնք մենք կանցկացնենք Սև ծովում մեր դաշնակիցների հետ, պատրաստում են մեզ ցանկացած առաքելության, որը ՆԱՏՕ-ին կարող է անհրաժեշտ լինել կոլեկտիվ պաշտպանության պարտականությունների շրջանակներում: Մենք այստեղ ենք գտնվում թուրքական, բուլղարական և ռումինական կառավարությունների հրավերով, և սպասում ենք նրանց ՌԾՈՒ-ի հետ համագործակցության ամրապնդմանը»,- հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի փոխծովակալ Բրեդ Ուիլյամսոնը:
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ն, Սև ծովում խմբի նավերի տեղակայությունը համապատասխանում է միջազգային պայմանավորվածություններին:
«Խումբը Միջերկրական ծով կվերադառնա ավելի ուշ՝ այս ամսին, որպեսզի վերսկսի պարեկությունը, որը նպաստում է տարածաշրջանում ծովի վրա իրադրության տեղեկացվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: