«Բարսելոնայի» համար բարդ կլինի հաղթել «Ատլետիկին». Պիկե
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ կայանալիք խաղին և նշել.
«Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկը» լավ է խաղում: Չնայած նրան, որ Իսպանիայի առաջնությունում թիմը այնքան էլ լավ հանդես չի գալիս, սակայն մեզ համար լինելու է բարդ մրցակից: Մենք պետք է գոհ լինենք և հպարտանանք Իսպանիայի գավաթի խաղարկություններում վերջին տարիներին եզրափակիչներին մասնակցելու համար», —Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը տեղի է ունենալու մայիսի 30-ին: