Սաստիկ բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը
ՀայաստանՍաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում ձյուն է տեղում: Ապարան- Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով Ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ: