Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Ուկրաինայի Լվովի մարզ ԱՄՆ զինվորներ ուղարկելու փաստով
ԱշխարհՌուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի Լվովի մարզ ԱՄՆ զինվորներ ուղարկելու կապակցությամբ: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Առկա տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Լվովի մարզի Յավորովսկու պոլիգոն է տեղափոխվել Իտալիայում գտնվող ԱՄՆ զինված ուժերի օդա-դեսանտային 173-րդ ջոկատի մինչև 300 զինծառայող»,- հիշեցրել է Լուկաշևիչը:
«Այդ զինծառայողները կմարզեն ուկրաինացի զինվորներին: Ամերիկացի զինվորականներն արդեն գտնվում են Ուկրաինայում»,- հայտարարել է Լուկաշևիչը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինա ուղարկել առնվազն 300 զինվորական՝ Կիևի զինված ուժերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում: