«Ժողովուրդ». ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որ նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան
Հայկական ՄամուլՄարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ:
Գևորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաև չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ կատարած անձինք հետագայում եվրոպական երկրներում, որպես ընդդիմադիր հալածյալ, ապաստան են ստացել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։