ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀայաստանՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: