Բարաք Օբաման և Քիմ Քարդաշյանը համացանցի ամենաազդեցիկ դեմքերից են
ԲլոգոսֆերաՀեղինակավոր Time պարբերականը կազմել է համացանցում ամենազդեցիկ անձանց ցուցակը, որտեղ միանգամից երկու հայուհի է ընդգրկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցի ամենաազդեցիկ անձանց երեսուն հոգանոց ցանկի 6-րդ հորիզոնականում է ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը: 34-ամյա Քարդաշյանն ունի միլիոնավոր երկրպագուներ համացանցում, իսկ Instagram-ում նա առանձնանում է բոլորից և ավելի ու ավելի կատարելագործում սելֆի անելու արվեստը: Instagram-ում նա 27 միլիոն հետևող ունի և բոլորն էլ են հիացած են նրա սելֆիներով՝ անկախ հանգամանքից, թե նկարներն արվել են ընկերների հետ հանդիպման ժամանակ, թե լոգասենյակում:
Time-ը շեշտում է, որ գեղեցկուհին նաև ակտիվորեն և հմտորեն օգտագործում է Twitter-ն իր բիզնեսը գովազդելու համար:
Երկրորդ հայուհին Անիտա Սարգսյանն է: Նա ֆեմինիստուհի է, ունի իր բլոգը, Youtube-ում իր ալիքն ու միկրոբլոգ Twitter-ում, որտեղ նա քննադատում է սեքսիզմն ու հենց այդ պատճառով էլ դարձել է համացանցի ազդեցիկ դեմքերից մեկը: Նա ունի հազարավոր երկրպագուներ և նույնքան էլ թշնամիներ, ովքեր քննադատում են Սարգսյանին:
Time-ի կազմած ցանկում են նաև ԱՄՆ նախագահ Բարաքա Օբաման, Բեյոնսեն, Շակիրան, Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, Ջասթին Բիբերը: