Ֆինլանդիայի նախագահն աջակցել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարին
ԱշխարհԵվրամիության միասնական բանակի ստեղծումն իր արժենքները պաշտպանելու բնական միջոց կլիներ: Այդ մասին կիրակի օրը Ֆինլանդիայի հեռագրային գրասենյակին է հայտնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ԵՄ-ի գլխավոր արժեքը խաղաղությունն է, և հենց դրա համար էլ այն ստեղծվել է:
«Եվ բնական ու լուրջ քայլ կլիներ, որ ԵՄ-ն պաշտպաներ իր արժեքները»,- նշել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ «Ֆինլանդիան կաջակցեր միասնական բանակի ստեղծմանը»:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդն իր հերթին հայտարարել է, թե նման բանակի ստեղծման հիմնական գաղափարը ճիշտ է, սակայն չի կարծում, որ ԵՄ բոլոր երկրները կհամաձայնեն: