«Հրապարակ». Քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հնարավորությունը
Հայկական ՄամուլՔաղաքական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է կոալիցիա ձեւավորելու հարցը: Թեեւ իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: Թեեւ դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, թերթին հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Գրում է «Հապարակ»-ը:
Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից, ով նշեց, որ հարցերի չի պատասխանում:
Նշենք, որ ՀՅԴ-ն շատ ավելի վաղ էր լքել եռյակը, ապա սատար կանգնեց սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մենամարտում ստանձնեց խաղաղ հաշտարարի դերը: Այս ամենը փոխհատուցում է ենթադրում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: