Քրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կնկարահանվեն Վուդի Ալենի ֆիլմում
Գիտություն և ՄշակույթՔրիսթեն Սթյուարթն ու Բրյուս Ուիլիսն առաջին անգամ կխաղան Վուդի Ալենի ֆիլմում. հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:
Նաև կինոնկարի դերերից մեկը կխաղա Ջեսի Այզենբերգը, որը 2012 թվականին խաղացել Է Ալենի «Հռոմեական արկածներում»:
Ինչպես նշում Է «ինտերֆաքս»-ը, նոր նախագիծն առայժմ անվանում չունի, և կինոնկարի սյուժեի մասին ոչինչ հայտնի չԷ, բայց վարձույթում այն պետք Է հայտնվի արդեն 2015 թվականին:
Ալենն այն սակավաթիվ ռեժիսորներից մեկն Է, որը իր նախագծերի համար կարող Է դերասաններ ստանալ՝ նրանց ցույց չտալով կինոնկարի սցենարները, գրում Է Deadline-ը: Նշվում Է, որ դերասանները ցանկանում են աշխատել Վուդի Ալենի հետ և գրեթե միշտ առանց երկմտելու համաձայնում են նկարահանվել նրա ֆիլմերում: