Գլենդեյլում 2015 թվականի ապրիլը հռչակվել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ամիս»
ՍփյուռքԱՄՆ Գլենդեյլ քաղաքի խորհուրդը հռչակագիր է ներկայացրել, որով առաջարկում է 2015 թվականի ապրիլը հայտարարել է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Masis Post-ը, քաղաքապետ Զարեհ Սինանյանը հռչակագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբին ներկայացրել է Քաղաքային խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Գլենդեյլի քաղաքի Խորհուրդը նաև միաձայն բանաձև է ընդունել, որը 2015 թվականի ապրիլը հայտարարել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ամիս»: Բանաձևով նաև նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի քաղաքը և դրա հաստատությունները' դպրոցներ, գրադարաններ և պետական թանգարաններ, պատշաճ կերպով ոգեկոչեն, իրազեկեն և ուսուցանեն ցեղասպանության մասին:
Սույն փաստաթղթով Գլենդեյլի քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին աշխատանքներ տանել' անաչառ, կառուցողական, կայուն եւ ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի Հնարապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի և դրա հետևանքների լիակատար ճանաչման վրա, ինչպես նաև մարդկության և հայ ժողովրդի դեմ իրագործված այս հանցագործության արդարացի, ազնիվ և լիակատար կերպով միջազգային դատապարտման ուղղությամբ:
Բանաձի օրինակները կուղարկվեն ԱՄՆ Նախագահին և փոխնախագահին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Սենատի մեծամասնությանը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին, Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին: