«Ժողովուրդ». «Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ». Արարատ Զուրաբյան
Հայկական ՄամուլՆախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»: Գրում է «Ժողովուրդ»-ը:
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով ևս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք: Քաղաքական պրոցեսին մասնակցության ձևը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ: Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»:
Իսկ կոնկրետ Լևոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասաց. «Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: